Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում կուտակված մեքենաների թիվը հասել է 208–ի` 183-ը բեռնատար, 25-ը՝ մարդատար


12:00 , 14 հունվար, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ԱԻՆ–ը բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 14-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար: