11:00 , 14 հունվար, 2018
Պատրաստման եղանակ
- Գետնանուշը թավայի մեջ տապակում ենք, այնուհետև մանրացնում: Ալյուրը մաղում ենք և նույնպես տապակում մինչև ոսկեգունելը: Կակաոն խառնում ենք շաքարավազի հետ, վրան լցնում կաթը և մարմանդ կրակին տաքացնում 8-10 րոպե: Այնուհետև լցնում ենք կարագը և կրկին խառնում:
- Այս ամենից հետո լցնում ենք ալյուրն ու գետնանուշը և կրկին խառնում: Ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, զանգվածը լցնում մեջը, տարածում և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթի մեջ կոնյակ ենք լցնում, իսկ շաքարավազը խառնում ալյուրի ու վանիլինի հետ: Զանգվածները միացնում ենք իրար և մարմանդ կրակին հասցնում եռման: Զանգվածը վերցնում ենք կրակից, մեջը կարագ լցնում և լավ խառնում: Կրեմը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Կրեմը լցնում ենք հիմքի վրա և տարածում:
- Այնուհետև ռուլետանման փաթաթում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:
- Ցանկության դեպքում ռուլետը զարդարում ենք շաքարի փոշիով:
- Ահա և վերջ:
Համեղ ռուլետ , որը 10 րոպեում կվերջանան