Facebook-ի ժապավենը փոփոխելու մասին հայտարարությունից հետո Ցուկերբերգը $2.9 միլիարդ է կորցրել


21:02 , 13 հունվար, 2018

Facebook-ի ակցիաները նվազել են $3,9 միլիարդով այն բանից հետո, երբ սոցկայքի հիմնադիրը հայտարարել է ժապավենում նորությունների արտացոլման ալգորիթմում փոփոխություններ մտցնելու մասին։ Վերլուծաբանների հաշվարկներով՝ ակցիաների գների նվազումը ծրագրավորող–ձեռնարկատիրոջ վրա $2,9 միլիարդ դոլար է նստել։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է $74,4 միլիարդ, իսկ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում նրա զբաղեցրած չորորդ տեղում այժմ հայտնվել է Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգեն։

Հունվարի 12-ին Ցուկերբերգը գրել էր, որ ծրագրի մշակողները պատրաստվում են սոցցանցի ժապավենում փոփոխել նորությունների արտացոլման մեխանիզմը։ Այսպիսով օգտատերերը ավելի հաճախ կտեսնեն իրենց ընկերների գրառումները, իսկ կազմակերպությունների և ԶԼՄ–ների հաղորդումներն ավելի քիչ կերևան էջում։