20:15 , 13 հունվար, 20188 տարի առաջ հուլիսի 7-ին ամերիկուհի Ջեքի Քլիմենթսը երկվորյակ աղջիկների լույս աշխարհ բերեց։ Հենց առաջին իսկ օրվանից բոլորն ապշել էին երեխաների յուրահատուկ գեղեցկությամբ։


2017 թվականի հուլիսի 7-ին նրանք նշեցին իրենց 7-ամյակը, ինչից հետո ողջ համացանցը սկսեց նրանց կոչել աշխարհի ամենագեղեցիկ երկվորյակ քույրեր։ Նրանց լուսանկարներին նայելիս ուղղակի անհնար է չհիանալ նրանցով։

Քույրերը սիրում են զբաղվել լողով ու պարով։ Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում են նաև մոդելինգով։
Ջեքին իր դուստրերի համար ինստագրամյան էջ է բացել, ուր վերբեռնում է նրանց լուսանկարները։ Գեղեցկուհի քույրերն արդեն ունեն մոտավորապես 300.000 հետևորդ։








