Կան մարդիկ, ովքեր բացարձակ չեն հիվանդանում. ահա որն է նրանց գաղտնիքը


06:30 , 13 հունվար, 2018

Հիվանդանալ ոչ ոք չի սիրում, սակայն հատկապես ցուրտ եղանակին մի քիչ դժվար է զերծ մնալ մրսածությունից: Կան մարդիկ, որոնց հաջողվում է շրջանցել հիվանդությունը: Ներկայացնում ենք նրանց գաղտնիքները:

Նրանք շատ ջուր են խմում: Երբ օրգանիզմը ենթարկվում է ջրազրկման, իմունիտետն ընկնում է, խախտվում է նյութափոխանակությունը, հոգնածություն է լինում: Արդյունքում այն բարենպաստ պայմաններ է ստեղծում հիվանդության մանրէների համար:

Նրանք հրաժարվում են շաքարից: Շաքարի հետևանքով դիմադրողականությունը ևս իջնում է: Փորձեք շաքարի օգտագործման քանակը հասցնել նվազագույնի:

Օգտագործեք շատ բանջարեղեն և մրգեր: Դրանք պարունակում են բավականաչափ վիտամիններ, որոնք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը: Պտուղները պետք է օգտագործել թարմ վիճակում:

Փորձեք հրաժարվել հավելյալ դեղամիջոցներից և նախընտրությունը տալ բնական միջոցներին: Դառը շոկոլադը, հաղարջը, բնական հումքով մթերքներն ավելի են օգնում հիվանդության դեմ պայքարում, քան դեղերը:

Մի մոռացեք վիտամին C-ի մասին: Այն լավ միջոց է վարակներից և մանրէներից խուսափելու համար: Օգտագործեք այդ վիտամինով հարուստ մթերքներ:

Ուտելիքին միշտ ավելացրեք կանաչի: Կանաչիների պարունակությունը լավագույն տարբերակն է առողջության ամրապնդման համար:

Աղիների վիճակը ևս անդրադառնում է հիվանդանալու հակման վրա: Դրա միկրոֆլորան կարգավորելու համար օգտագործեք կաթնամթերք:

Օրգանիզմն առողջ պահելու համար միշտ օգնության են հասնում բնական մթերքները: Փորձեք ձեր սննդից հանել արագ ու հեշտ պատրաստվող ոչ բնական ուտելիքները: