
Ֆիլմը կպատմի երգչուհու կյանքի մանրամասների, թմրադեղերից և ալկոհոլից նրա կախվածության և դրանց դեմ պայքարի, ինչպես նաև ստեղծագործական կյանքի մասին: Իր կյանքի 27 տարիների ընթացքում Էմմի Ուայնհաուսն արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նրա «Back to Black» ալբոմը համարվում է XXI դարի լավագույն ալբոմը Մեծ Բրիտանիայում:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 2011 թվականին՝ 27 տարեկանում, ալկոհոլի չարաշահման արդյունքում: