Ոչ ոք ապահովագրված չէ դժբախտությունից, և սպի ունենալն ամոթ բան չէ


01:00 , 13 հունվար, 2018

Սպին մարմնի վրա համարվում է տգեղ և ավելորդ հատված, սակայն իրականում այն պատմություն ունի և ամաչել դրանից անմիտ է: Այս նախագծին մասնակցել են սպի ունեցող մարդիկ և ցուցադրել իրենց մարմնի թերությունները: Նրանք ցանկանում են, որ ոչ ոք չամաչի վերքերի հետևանքներից:

Նախագծի հեղինակը լոնդոնյան լուսանկարիչ Սոֆի Մայենն է:

«Սա, ըստ իս, ամենաանկեղծ կերպարներն են, որ ես երբևէ ստացել եմ», - ասում է լուսանկարիչը: