Ադրբեջանի զինված ուժերի հերթական կորուստը


00:04 , 13 հունվար, 2018

Ադրբեջանական օգտատերերից հայտնի է դարձել, որ Թարթառի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Սենան Մամեդովը։ Հայտնի է, որ Մամեդովը Նախիջևանի Ջուլֆայի շրջանից էր։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։