91 NN 999 Prado-ն արդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ մահվան ելքով վրաերթի պատճառով


21:48 , 25 ապրիլ, 2013

91 NN 999 Prado արդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ մահվան ելքով վրաերթի պատճառով2011 թ. մայիսի 24-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց նույն համարներով նույն մակնիշի մեքենան, խախտելով ճանապարհային երևեկության կանոնները, վրաերթի էր ենթարկել Իրանի քաղաքացիներ, 2 անչափահաս  եղբայր և քույր Արփա ու Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիներին, որոնք մահացել էին ստացված վնասվածքներից։ Վարորդին՝ ՀՀ ոստիկանության ՃՈ Երևան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանին կալանավորել էին ու քրգործ հարուցել: Ինչպես է ավարտվել քրգործն, առայժմ պարզել չհաջողվեց։ Չի հաջողվել պարզել նաև՝ ում է այժմ պատկանում այդ պետհամարանիշը։