3 երեխաների մայրը ձանձրույթից մարմնավաճառությամբ է զբաղվել ու ահա թե ինչ է պատմել հաճախորդների իրական շարժառիթների մասին (Photo)


00:30 , 13 հունվար, 2018

«Ավստրալիայի բնակչուհի Ամանդա Հոֆը, ով երկար ժամանակ զբաղվում էր բարձր վարձատրվող էսկորտով, պատմել է հաճախորդների իրական ցանկությունների մասին։ Նրա խոսքերով` գիշերվա համար աղջիկ պատվիրող տղամարդիկ իրականում հոգևոր մտերմություն են փնտրում»,- գրում է The Sun-ը։

Հոֆն ասում է, որ տղամարդիկ իրոք հաճախ սեքս են փնտրում մեկ անգամվա համար, բայց շատերը ենթագիտակցորեն ավել ինչ-որ բան են ուզում։ Եվ երբ վճարում են, հիմնականում գումարը տալիս են շփման համար։

Ամանդա Հոֆը հիմա 43 տարեկան է, նա հանդիպում 42-ամյա հեռուստահաղորդավարի հետ։ Սեքս ծառայությունների մատուցմամբ նա սկսել է զբաղվել, երբ բաժանվել է իր բանկիր ամուսնուց։ Միայնակ մոր տխուր կյանքը նա որոշել է փոխել ավելի հետաքրքիր կյանքի։

Հոֆի խոսքերով՝ դրանում ոչ մի վատ բան չկա, և եթե կինն աշխատում է այս ոլորտում, դա չի նշանակում, որ նա վատ մայր է։