Քայլի Ջեները շարունակում է գիրանալ


20:00 , 12 հունվար, 2018

Հղի Քայլի Ջեները ճգնավորի կյանք է վարում։ Աղջիկը խորը դեպրեսիայի մեջ է ընկել շատ գիրանալու պատճառով։ Դրա համար էլ Քայլին հրաժարվում է տնից դուրս գալ և երեկոները անց է կացնում տանը պաղպաղակով։

Ջեների համար լավագույն հակադեպրեսանտը ուտելիքն է դարձել։ Ավելորդ կիլոգրամների մասին ապագա մայրիկը փորձում է մոռանալ՝ ուտելով պիցցա, պաղպաղակ և մակարոնեղեն։

Related image

«Նա հսկայական փոր ունի, այսպիսի բան նա չէր սպասում, և ընդհանրապես, Քայլին շոկի մեջ է այն բանից, ինչ կատարվում է իր մարմնի հետ։ Դրանից նա ավելի շատ է ուտում»,- Hollywood Life կայքին պատմել է Քայլիին մոտ կանգնած աղբյուրը։