21:01 , 25 ապրիլ, 2013
Մարդու ծիծաղ է գալիս, երբ ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում ոստիկանությունից, թե ինչու Ծառուկյանին թույլ չեն տվել, որ ինքը նույն տեղից մոտենա մեքենային: Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են հուշահամալիր, գիտեն, որ դա նորմալ է՝ մի կողմից մտնում են, մյուս կողմից դուրս գալիս. եւ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը Ծառուկյանին թողներ: Ինչո՞ւ: Ու հիմա այս ամենի շուխուռը նրա պատճառով է, որ երևի թե առաջին անգամ օլիգարխին վերաբերվեցին որպես նորմալ մարդ, ու բոլորը զարմացել են: Մյուս պարզաբանումը հարկայինից է լինելու, թե ինչու Ծառուկյանը պիտի հարկ տա: