Դեռ մոր արգանդում նա «կուլ էր տվել» իր երկվորյակ քրոջը, ինչի պատճառով ահա թե ինչ տեսք ունի (Photo, Video)


17:45 , 12 հունվար, 2018

33 տարեկան ամերիկուհի Թեյլոր Մյուլն իր ողջ կյանքում զգացել է, որ պետք է երկվորյակ քույր ունենա։ Դեռ երեխա ժամանակ նա հաճախ է այդ հարցը տվել իր ծնողներին։ Մայրը միշտ զարմացել է դստեր նման համառությունից։ Լույս աշխարհ աղջիկը եկել է մենակ։ Ոչ մի երկվորյակ Թեյլորը չի ունեցել. ոչ մահացած, ոչ ողջ նրա մայրը չի ծննդաբերել։ Մյուլը հիշում է, որ երիտասարդ տարիներին նրա մոտ երկվորյակների մանիա է եղել։ Նա բակում հաճախ է երեխաների հետ խաղացել որպես երկվորյակ։

Աղջկա արտաքինում կա մի փոքրիկ, բայց հետաքրքիր յուրահատկություն։ Նրա որովայնի ողջ աջ կողմը վարդագույն պիգմենտացիա ունի․ հետքն ի ծնե է։ Երկար ժամանակ նա ամաչում էր դրանից։ Լողափ գնալիս հատուկ այդ մասը փակող լողազգեստներ էր հագնում։ Նրա առողջությունը նույնպես մի փոքր տարբերվում էր մյուսներից։

2009 թվականին հեռուստացույց նայելիս Թեյլորը պատահաբար մի վավերագրական ֆիլմ տեսավ։ Նա զարմանքից հազիվ իրեն պահեց, որ չընկնի աթոռից։ Ֆիլմը պատմում էր մի աղջկա  մասին, ով ուներ նույն սիմպտոմներն, ինչ Թեյլորը։ Ֆիլմի հերոսուհու մոտ հազվագյուտ հիվանդություն էր՝ հիմերիզմ, այսինքն՝ օրգանիզմում առկա գենետիկորեն տարբեր բջիջներ։

Հաջորդ օրը Թեյլորը միանգամից դիմեց բժշկի։ Անալիզներն ու բժշկական թեստերը հաստատեցին նրա ենթադրությունները։ Նրա մոտ կար 2 իմունային համակարգ։ Նրա երակներում միանգամից 2 տեսակի արյուն է հոսում։ Պարզվում է, որ դեռ մոր արգանդում Թեյլորը կուլ է տվել իր երկվորյակին։ Դրանով էլ հենց բացատրվում են նրա տարօրինակ ալերգիաներն ու մրսածությունը, որոնք նա կրկնակի ավելի ծանր է տանում, քան սովորական մարդիկ։ Այս պահին համաշխարհային բժշկությանը հայտնի է մոտավորապես 100 նման դեպք։

Իմանալով հիվանդության մասին՝ Թեյլորն սկսեց ավելի հանգիստ վերաբերվել դրան ու այլևս չամաչել։

Նրա հղիության դեպքում երեխայի գենետիկ մայրը կարող է դառնալ նրա չծնված երկվորյակ քույրը։ 2002 թվականին ԱՄՆ-ի մեկ այլ բնակչուհու երիկամի պատվաստում էր անհրաժեշտ։ Անալիզները ցույց տվեցին, որ նրա երեխաները չեն կարող դոնոր լինել։ Բոլոր նրա երեխաները գենետիկորեն բեղմնավորվել էին քրոջ օրգանիզմից, որին նա կուլ էր տվել մոր արգանդում։