«Պահածոյացված» գուլպաներ՝ ամենատարբեր բույրերով. իսկ դուք կհագնեի՞ք


18:00 , 12 հունվար, 2018

Տարածված կարծիք է՝ մարդիկ, ովքեր հագնում են գունավոր վառ գուլպաներ, ունեն ստեղծագործ միտք և ավելի հաջողակ են, նրանք գիտեն կարծրատիպերի մասին և պատրաստ են կոտրել դրանք։
LemonSox «պահածոյացված» և բուրումնավետ գուլպաները պահվում են թիթեղյա տարայի մեջ և ունեն տարբեր բույրեր՝ վանիլ, դարչին, չիլի, նարինջ և այլն։ LemonSox գուլպաների հեղինակների նպատակը մարդկանց երջանկություն և ժպիտներ պարգևելն է։ Այս գուլպաներն ունեն 2 առաքելություն․ առաջին՝ զվարճալի նվեր են բոլորի համար, երկրորդ՝ ունեն գործնական նշանակություն։

orange-chili-58f99aad03714__880dusk-till-dawn-58f99a9fe4e90__880Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ ուզում եք կամ պետք է հանեք կոշիկները (մեքենայով երկար ճանապարհ գնալուց, ամբողջ օրը գործնական հանդիպումների լինելուց կամ որևէ երկարատև միջոցառման մասնակցելուց հետո), սակայն անհանգստանում եք, որ գուլպաներից կարող է տհաճ հոտ գալ։ LemonSox «պահածոյացված» գուլպաները հենց այս իրավիճակների համար են։ Նրանք գեղեցիկ են, հոտավետ և միշտ թարմ։ Գուլպաների լավագույն հատկություններից մեկն էլ այն է, որ դուք կարող եք փոխել ձեր հագի գուլպաները՝ դրանք թաքցնելով «պահածոյի» լրացուցիչ պլաստիկ կափարիչի տակ։

tomorrows-socks-58f99a9d13213__880vanilla-58f99aa6cf3b4__880socks-blue-patt-58f99aa2a5bda__880cinnamon-58f99aa9ec256__880mountaintops-58f99a98c576a__880