ՀՀԿ-ական լինելն ավելի պատվավոր է, քան ՕԵԿ-ի քարոզչության ռահվիրայի կարգավիճակը


21:25 , 25 ապրիլ, 2013

Ընդամենը մեկ տարի առաջ ոչ մեկ չէր կարող հավատալ որ րաֆֆի հովհաննիսյանին ընդդիմադիր ական հռչակած Նիկոլ Փաշինյանը մեկ տարի հետո կկանգներ նույն րաֆֆի հովհաննիսյանի կողքին ու նրան կհռչակեր նախագահ, ընդամենը 5 տարի առաջ ոչ մեկ չէր կարող հավատալ, որ արթուր բաղդասարյանին ընտանեապիղծ հայտարարած Նիկոլ Փաշինյանը իր թերթում կհրապարակեր արթուր բաղդասարյանի լավաշը, հատուկ ՀԺ-ի համար մակագրությամբ:
Ընդամենը 5 ամիս առաջ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ խաչակրաց պատերազմ հայտարարած «Հայկական ժամանակը» կհամալրեր մերձախքյան կամ ախքամերձ մամուլի առաջամարտիկը, այն ախքի, որի դերակատարությունը մարտի 1-ի կազմակերպման և իրագործման մեջ անհամեմատ ավելի մեծ է, քան Ծառուկյանի ու Օսկանյանի դերակատարումը միասին վերցրած: 
Սրանից հետո ամեն ինչ կարելի ա պատկերացնել, ընդհուպ մինչև Նիկոլի հայտնվելը Հանրապետական կուսակցության ֆրակցիայի կազմում, ես այլևս ոչինչ չեմ բացառում. ոնց կյանքը ցույց տվեց, կարկառուն ընդդիմադիրից ախքամերձ քարոզիչի անցումը կես քայլ էր, էլ չեմ ասում ՀՀԿ-ական դառնալու մասին, չնայած որ գցում-բռնում ես, ՀՀԿ-ական լինելն ավելի պատվավոր ա, քան ՀՀԿ-ի կույրաղիքը հանդիսացող Օրինաց երկրի քարոզչության ռահվիրայի կարգավիճակը:
Ափսոս, իսկ որքան հույսեր էինք կապում Նիկոլի հետ.................................