Բեռնարդ Շոուի 12 սրամիտ արտահայտություն


15:42 , 12 հունվար, 2018

Ներկայացնում ենք Բեռնարդ Շոուի 12 սրամիտ արտահայտություն․

1․ Իշխանությունը մարդկանց չի փչացնում, իսկ հիմարները, երբ իշխանության գլուխ են գալիս, փչացնում են իշխանությունը:

2․ Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ուզում են փող ունենալ չաշխատելով, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել չհարստանալով:

3․ Եթե ես չփառավորեի իմ ինտելեկտը, ինչո՞վ կզբաղվեի 70-ից հետո:

4․ Եթե դուք սկսում եք ինքնազոհողությունից հանուն նրանց, ում սիրում եք, ապա կվերջացնեք ատելությամբ նրանց հանդեպ, ում համար ձեզ զոհաբարել էիք:

5․ Առողջ ազգը նույն կերպ չի նկատում իր ազգությունը, ինչպես առողջ մարդը՝ ողնաշարը:

6․ Աստված, ստեղծելով աշխարհը, ասաց, որ դա լավ է: Նա հիմա ի՞նչ կասեր:

7․ Ով կարողանում է, անում է, ով չի կարողանում, սովորեցնում է ուրիշներին:

8․ Աշխարհը կղեկավարեն երիտասարդները, երբ ծերանան:

9․ Մենք իրավունք չունենք երջանկություն սպառել՝ այն չստեղծելով:

10․ Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել էիք:

11․ Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

12․ Ես հաճախ եմ ինձ մեջբերում: Դա սրություն է տալիս իմ խոսքին: