Իր ամբողջ պատմության ընթացքում միջին վիճակագրական մարդը երբեք էսքան մեծ պոտենցիալ չի ունեցել գլոբալ կարիերա անելու համար


15:34 , 12 հունվար, 2018

Մենք ապրում ենք անսահմանափակ հասանելի գրականության, ինքնակրթության պարարտ հնարավորությունների գլոբալ դարաշրջանում։

Մարդիկ թվային խաղ վաճառելով միլիոնատեր են դառնում, միտք գեներացնելու համար մեծ գումարներ են վաստակում, աշխարհն են բացահայտում...

Լավ, ամենասովորական թարգմանություն անելով երկրից երկիր գործ են անում, օրվա հացի փող են առնում...

Տո ինչ ասես, չեն անում՝ նայած ճաշակի, ֆանտազիայի...

Գիտական, մասնագիտական, ժամանցային, սպորտային և այլ տեսակի 100-ավոր օնլայն համայնքներ են ձևավորվել, որտեղ մարդիկ իրենց երազանքներն են ռեալիզացնում...

Վերջին մի 15 տարին հանած, իր ամբողջ պատմության ընթացքում միջին վիճակագրական մարդը երբեք էսքան մեծ պոտենցիալ չի ունեցել գլոբալ կարիերա անելու համար...

Կյանքը մեր սերնդին բինգոյա պաս տվել։ Թե ով ինչքանով կօգտվի, դա արդեն իրա պրոբլեմն ա))