12 բան, որոնք բնությունը պարգևել է միայն տղամարդկանց


12:20 , 12 հունվար, 2018

Կներկայացնենք մի քանի գիտական փաստ, թե ինչ զարմանալի ունակություններ ունեն տղամարդիկ ի ծնե:

12. Տղամարդու ուղեղը 10%-ով մեծ է․ ոչ խելքի պատճառով
Ուղեղի չափը կախված է մարդու մարմնի չափից, որն այն պետք է վերահսկի և չի ազդում ինտելեկտի վրա:

11. Տղամարդիկ ցելյուլիտ չունեն, ուրիշ բան՝ փորը


Գիտնականների մեծ մասը ցելյուլիտը համարում է կոսմետիկական թերություն, որով տառապում են միայն կանայք: Ենթադրվում է, որ դրանում մեղավոր են առաջին հերթին էստրոգենը և օրգանիզմում ճարպի բաշխման և այրման համակարգը:

Ուրիշ տվյալներով՝ ցելյուլիտով տառապում է տղամարդկանց մոտ 10%-ը: Նրանց մարմնում ցելյուլիտ գոյանում է փորի հատվածում ավելորդ քաշի դեպքում:

10. Տղամարու ուղեղը սիրում է խաղեր, զվարճանք և սերոտոնին՝ անկախ տարիքից

Տղամարդու ուղեղը ձգտում է հնարավորինս հաճախ առավելագույն հաճույք ստանալ:

9. Նրանց մարմնում 50%-ով շատ մկաններ կան, քան կանանց, և 2 անգամ պակաս ճարպ


Սթրեսի և ծանրաբեռնվածության ժամանակ տղամարդիկ ավելի արագ են ճարպ այրում:

Տեստոստերոնի մեծ քանակի և ակտիվ մարսողության շնորհիվ տղամարդիկ ավելի արագ են մկանային զանգված ձևավորում:

8. Տղամարդու ուղեղը հեռանում է խնդրից դրա լուծմանն ավելի լավ ժամանակ վերադառանալու համար

Տղամարդկանց բնորոշ չէ միաժամանակ մի քանի բան անելը, ինչի շնորհիվ նրանք ավելի լավ են կենտրոնանում կոնկրետ խնդրի վրա: Եթե այդ պահին նորն է առաջանում, տղամարդու ուղեղը նախընտրում է այն մի կողմ դնել և վերադառնալ դրան, երբ ազատվի:

7. Նրանք կարող են մի քանի վայրկյանում սքանավորել շրջակա ամեն ինչը՝ արագորեն իրավիճակը գնահատելու համար

Տղամարդիկ շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, որոնք կարևոր են:

6. Տղամարդիկ գրեթե անխոցելի են ցավի դեմ, ավելի հեշտ են հաղթահարում վնասվածքները և կոտրվածքները


Ըստ գիտնականների՝ տղամարդիկ կարող են հաղթահարել գրեթե ցանկացած ցավ, բայց ուժեղ մոտիվացիայի պայմանով:

5. Նրանց մարմնի վրայի մազերի քանակը շատ բան կարող է ասել ինտելեկտի մասին

Եթե 20 տարի առաջ մի գիտնական մարմնի վրայի խիտ մազերը կապեց բարձր ինտելեկտի հետ, ապա այսօր շատերը տղամարդու մարմնի վրա մազերի բացակայությունը համարում են բարձր ինտելեկտի նշան:

4. Տղամարդիկ արձագանքման ֆենոմենալ արագություն ունեն։

3. Բնությունը տղամարդկանց հումորի զգացում է տվել բազմանալու հնարավորությունը մեծացնելու համար
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ բնությունը տղամարդկանց հումորի լավ զգացում է տվել, կանանց՝ լավագույն հումորը գնահատելու կարողություն: Որքան ավելի լավն են կատակները, այնքան բարձր են ինտելեկտը և գեների որակը:

2. Առանց սիրո տղամարդու մարմինը խափանումներ է ունենում

Տղամարդու մարմինը և ոգին չեն կարող գոյություն ունենալ առանց կնոջ: Սեռական ակտիվության պակասը և սիրահարվածության զգացման բացակայությունը վնասում են տղամարդու հոգեբանությանը, առաջացնում ընկճախտ, հորմոնալ անհավասարակշռություն, էրեկցիայի և շագանակագեղձի հետ կապված խնդիրներ:

1․ Տղամարդուն բավարար է 8 վայրկյան՝ սիրահարվելու համար

Այդ փորձին 115 ուսանող մասնակցեց: Պարզվեց՝ տղամարդկանցից ընդամենը 8,2 վայրկյան է պահանջվում առաջին հայացքից սիրահարվելու համար:

Կանանց սիրահարվելու համար մոտ 15 օր է պետք:

Բոնուս․ տղամարդիկ և կանայք հավասար քանակությամբ կողոսկրեր ունեն

Կողոսկրերն ուղիղ 12 զույգ են տղամարդկանց և կանանց դեպքում: