Առաջիկայում պատրաստվում եք ժամադրության գնալ, բայց ձեզ վստահ չե՞ք զգում: Այս նյութը հենց ձեզ համար է: Գրեթե անհնար է գնալ ժամադրության առանց ինքնավստահության: Ինքնավստահության բացակայությունը կարող է ձեզ ստիպել չեղարկել կայանալիք հանդիպումը: Սա այնքան էլ խելամիտ չէ և կարող է միշտ խանգարել: Ինքնավստահությունը չափազանց կարևոր է: Եթե չունեք, ապա բավականին դժվար է լինելու ձեր հետագա հարաբերությունների համար:
Եթե ցանկանում եք ավելի ինքնավստահ լինել, դա հնարավոր է: Սկսեցինք.
Սա առաջին նախապայմանն է: Երբեք ու էլի երբեք ժամադրության չգնաք վատ տրամադրութթյամբ: Արեք այն ամենը, ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունը՝ շոկոլադ կերեք, լավ երաժշտություն լսեք, պարեք, ժպտացեք:
Երբ անգամ մի փոքր էլ ինքնավստահ չեք, դուք անընդհատ մտածելու եք՝ արդյո՞ք նա հավանում է ձեզ: Եթե նա անգամ ասում է, որ հավանում է ձեզ, միևնույն է, դուք դեռ կասկածներ ունեք: Մի եղեք այն մարդը, ով վստահ չէ: Հավատացեք ինքներդ ձեզ: Իմացեք ձեր արժեքը: Հիշեք, որ դուք հիասքանչ եք, և նա էլ դա կզգա:
Միգուցե և ունեք շատ գեղեցիկ զգեստներ, բայց հարմար չեք զգում ձեզ դրանցով: Դրանք շատ գեղեցիկ են և ձեզ էլ սազում են, բայց դուք չեք գտնում ձեզ դրանց մեջ: Հագեք այն, ինչով ձեզ հարմար եք զգում:
Սա ևս մեկ միջոց է ավելի ինքնավստահ լինելու համար, և խոսքը շտապ օգնության մասին չէ: Խոսեք ձեր ընկերներից մեկի հետ, ով լավ կհասկանա ձեզ: Հանգստացեք և դրական տրամադրվեք:
Ամենալավ միջոցներից մեկն է, որպեսզի ավելի ինքնավստահ լինեք ժամադրության ժամանակ: Ավելի հեշտ է ինքնավստահ լինել, երբ դրական եք տրամադրված: Ինքներդ ձեզ տրամադրեք, որ ժամադրությունը հիանալի է անցնելու:
Եթե նա ձեզ հարցնում է, թե ուր գնաք հաջորդ անգամ, ուրեմն՝ հավատացած եղեք, որ նա հավանել է ձեզ և հաշվի է առնում ձեր կարծիքը: Հանգիստ կարող եք ասել, թե որտեղ եք ցանկանում հանդիպել հաջորդ անգամ:
Եթե ձեր նյարդերը տեղի են տալիս, ուրեմն՝ կարելի է առաջարկել գինի խմել։ Հավատացած եղեք՝ դա նրան դուր կգա: