Թամար Կապրելյանն իր տեսաբացիկում պատմում է` ինչպես է նախապատրաստվում «Դեպի Եվրատեսիլի» ելույթին


19:30 , 11 հունվար, 2018

Փետրվարին կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծը։ Հաղթող արտիստն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլում»: Այս տարի մրցույթում ներկայանալու հայտ է ներկայացրել նաև Թամար Կապրելյանը, ով յուրաքանչյուր շաբաթ BlogNews.am-ի ընթերցողների համար հետաքրքիր տեսաբացիկ է ներկայացնելու` պատմելով՝ ինչպես է նախապատրաստվում իր ելույթին: Ի դեպ, ինչպես երգչուհին է նշում, երգի ստեղծման ժամանակ աշխատել է բացառապես հայերի հետ, իսկ «Արի, արի» երգը, որով ներկայանալու է Թամարը, փոքր-ինչ տարբերվում է իր ոճից և հանդիսատեսի համար այն իսկապես անակնկալ կլինի: