Ռիկի Մարտինն ամուսնացել է իր հայազգի ընկերոջ հետ


00:00 , 12 հունվար, 2018

Երգիչ Ռիկի Մարտինը հաստատել է, որ արդեն ամուսնացել է իր բոյֆրենդի՝ հայկական արմատներով նկարիչ Ջվան Յոսեֆի հետ։ Նա ծնվել է Սիրիայում, ներկայումՍ բնակվում է Լոնդոնում։ Ինչպես հայտնում է E!News-ը, զույգը փոխանակվել է երդումներով, սակայն տոնական երեկույթը դեռ առջևում է։

Զույգը սկսել էր հանդիպել 2016 թվականին, իսկ նույն տարվա նոյեմբերին Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ նրանք հայտնել էին իրենց նշանադրության մասին։