Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ


13:40 , 11 հունվար, 2018

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում