Տաջիկստանի քաղաքացիները առանց վիզայի կկարողանան այցելել Հայաստան և հակառակը


13:00 , 11 հունվար, 2018

Aysor.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Նախագծի հիմնական զեկուցող Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։