ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնին


17:54 , 25 ապրիլ, 2013

Հարգելի դեսպան,

Ծանոթացանք Պետդեպարտամենտի զեկույցին նվիրված Հայաստանում մարդու իրավունքի վիճակին: Նշելով Պետդեպարտամենտի կողմից կատարված մեծ աշխատանքը՝ ափսոսանքով ուզում ենք նշել, որ զեկույցում անտեսված է առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու վերաբերյալ մարդու իրավունքների վիճակին առնչվող հիմնահարցը: Այս հարցը տարիներ շարունակ մնում է քաղաքացիական հասարակության օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից բազմիցս հնչեցված մտահոգության աղբյուրը:

Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակության ջանքերը՝ ուղղված մեր պետությունում բնապահպանական իրավունքների իրավիճակի բարելավմանը, դյուրին չեն թե՛ կառավարական օղակներում` օրենսդրորեն և թե՛ հանրության շրջանակներում` մարդկանց իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից: Այնուամենայնիվ, խոչընդոտները դառնում են մեզ համար գրեթե անհաղթահարելի, երբ գործ ենք ունենում անբարեխիղճ ընդերք շահագործողների հետ: Վերջիններս, տիրապետելով հսկայական ֆինանսական միջոցների և ներգործության այլ լծակների, ոչ միայն անխնա շահագործում են տեղի բնակչությունը՝ ոտհահարելով մարդկանց իրավունքները և արժանապատվությունը, այլև խոչընդոտում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրինական պահանջները ծանոթանալ այդ ընկերությունների գործունեությանը վերաբերող փաստաթղթերին և ուղիներ գտնելու վիճակը կարգավորելու համար:

Ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ ընկերություններից է «Գլոբալ Գոլդ» ընկերությունը, որը, ի լրումն վերը նկարագրվածի, ի լուր աշխարհի թափահարում է ամերիկյան դրոշը՝ շեշտելով իր պաշտպանված լինելը զորեղ պետության կողմից: Վերոնշյալ ընկերությունն ակնհայտորեն անտարբեր է, որ իր գործողություններով հարվածի տակ է դնում հայ ժողովրդին բարեկամ ամերիկյան ժողովրդի և պետության հեղինակությունը, քանի որ Հայաստանում մարդիկ արդեն քաջածանոթ են այդ ընկերության գործունեությանը:

Պարոն դեսպան, խնդրում ենք Ձեր անմիջական մասնակցությունը այս խնդրին և, հնարավորության դեպքում, առաջարկում ենք Ձեզ հետ հանդիպում կազմակերպել մանրամասները ներկայացնելու համար: Պատրաստ ենք նաև կազմակերպել Ձեր այցը Մելիք գյուղ և Արևիս համայնքներ, որտեղ հանքարդյունաբերական գործունեություն է իրականացնում նշված ընկերությունը:

Համոզված ենք, պրն. դեսպան, լինելով մի պետության ներկայացուցիչ, որն ասոցացվում է ժողովրդական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության հետ, անտարբեր չեք մնա անօրինականությանը և անարդարությունը, որն իրականացվում է ամերիկյան դրոշի ներքո:

Հարգանքով` «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյան
«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Ա. Գրիգորյան

***

Dear Mr. Ambassador,

We have got acquainted with the State Department report on human rights situation in Armenia. Noting the great work done by the State Department we would like to mention with regret that the issue of human rights to live in healthy and comfortable environment was ignored in the report. Over the years this issue has been one of the priorities on the agenda of civil society, as well as the concern source repeatedly voiced by the international organizations.

The emerging civil society efforts to improve the situation of human environmental rights in our country are not legally simple both in governmental units and within the frames of public from the perspective of raising human legal consciousness. However, the obstacles almost become for us insurmountable when we have to deal with unfair mine exploiting companies. The latter, possessing the huge financial means and the other jacks’ impact, not only ruthlessly exploit the local population violating human rights and dignity, but also prevent the legitimate demands of the civil society representatives to have access to documents relating to the activities of these companies and to find ways of resolving the situation.

Unfortunately, it should be noted that Global Gold Company is one of the above-mentioned companies, which in addition to the above-described, shakes all over the world the American flag emphasizing of being protected by this powerful State. The above-mentioned company is apparently unconcerned about the fact, that by its activities it puts at stake the reputation of American people, best relative of the Armenian nation, and their State, as the people in Armenia are already well aware of the company`s activities.

Mr. Ambassador, we’d like to ask you to direct your participation in this problem and, if possible, we offer to arrange a meeting with you for more details. We are also ready to organize your visits to Melikgyugh and Arevis communities where mining activity is carried out by the company.

We believe, Mr. Ambassador, that being a representative of a State, associated with democratic values and human rights protection, you won’t remain indifferent towards illegitimacy and injustice, which is carried out under the American flag.

Best regards
Environmental Public Alliance Coordinator
Silva Adamyan
Head of Eco rights NGO Arthur Grigoryan