Վանաձորում քամին տների ու խանութների տանիքներ է քշել, ծառեր տապալել. ՀԺ


09:30 , 11 հունվար, 2018

Լոռու մարզում ողջ գիշեր չդադարող ուժեղ քամին բազմաթիվ վնասներ է հասցրել ոչ միայն Վանաձոր քաղաքին, այլ նաև գյուղական ու քաղաքային համայնքներին: Քամին Վանաձորում տների ու խանութների տանիքներ է քշել, ծառեր տապալել: Վանաձորի մի շարք թաղամասեր հոսանքազրկված ու գազազրկված են եղել: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Երեկ որոշ մանկապարտեզներից ու դպրոցներից թերթին հասած տեղեկություններով՝ երեխաներին ու աշակերտներին տուն են ճանապարհել, քանի որ ջեռուցում հնարավոր չի եղել կազմակերպել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: