Հասարակական տրանսպորտի սակագնի համընդհանուր թանկացումն անխուսափելի է


17:43 , 10 հունվար, 2018

Արդեն իսկ Հրազդան-Երևան միջքաղաքային տրանսպորտի սակագինն է թանկացել, ինչը նշանակում է, որ շղթայական էֆեկտով կթանկանան մյուս միջքաղաքայինները: Սա, իր հերթին, պարարտ հող է ստեղծում Երևանի ներսում թանկացումների սպասման, ինչն, անկեղծ ասած, վառելիքի թանկացման պարագայում լրիվ տրամաբանական է ու սպասված:
Տրանսպորտի համար հատկացված գումարները յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի ծախսերի այն հոդվածն է, որի կրճատումը քիչ հավանական է: Եվ եթե կա այդ ծախսերի մեծացում, սակայն չկա եկամուտների գոնե ոչ համամասնորեն, բայց որոշակի աճ, առաջանում է ֆինանսական վակուում, որը ՀՀ որոշ քաղաքացիների մոտ շուտ, որոշների մոտ՝ գուցե քիչ ուշ, բայց կպայթի անշուշտ:

Եթե փորձենք շարունակել բացասական հետևանքներն, ապա կմեծանա միջին հայաստանցու վարկային բեռն ինչն անխտիր կթանկացնաի ֆինանսական պրոդուկտի առանց այն էլ թանկ արժեքը: Եթե գլոբալ՝ ապա այդ ամենի՝ բյուջեում ունեցած բացասական հետևանքի վերացման համար պետությունը կմեծացնի իր պարտքային բեռը:

Արդյունքում՝ 2018-ին ՀՀ արտաքին պարտքը միանշանակ կմեծանա, կշատատան սոցիալական դժգոհությունները, ինչի դեմ պայքարում պետական մարմինները, եթե ոչ ֆինանսական, ապա գոնե կրեատիվ լուծումներ առաջարկեն ՀՀ քաղաքացիներին այն բազմաթիվ գործիքներով, որոնք տրվել են ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության թևերի զուգորդման արդյունքում: Իսկ դրանք միանշանակ շատ են !!!