Իրականում առաջին տպավորություն են թողնում այս հանգամանքները, ոչ թե ձեր կազմվածքը կամ մեծ կուրծքը


04:30 , 10 հունվար, 2018

Մարդիկ մտածում են, թե առաջին տպավորությունը թողնում է հագուստը, տեսքը, կազմվածքը: Իհարկե, մասամբ այդպես է, բայց կան ավելի էական ու ուշադրություն գրավող հանգամանքներ:

Հիմնականում մարդկանց ուշադրությանն ու գնահատականին կարող է արժանանալ ձեր ժպիտը: Անկեղծ ժպիտը շատ ավելի մեծ տպավորություն է գործում, քան կարող եք պատկերացնել:

Կարևոր տպավորություն է թողնում նաև գրագիտությունը: Գրագետ կազմված նախադասությունները, կիրթ պահվածքը լավ են հիշվում մարդկանց կողմից:

Եվ կարևորագույն հիշվող հանգամանք է ինքնավստահությունը: Ինքնավստահ մարդիկ հատուկ ձգողականություն ունեն: