21:15 , 9 հունվար, 2018Այս տարի Մեգան Մարքլը Սուրբ ծնունդն անց է կացրել արքայական ընտանիքի և, իհարկե, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, ինչը շատ անսովոր է, քանի որ արքայական ընտանիքն այդ տոնն անցկացնում է բացառապես ընտանիքի անդամների մասնակցությամբ։ Անգամ Քեյթ Միդլթոնը, երբ դեռ նշանված էր, բայց ոչ ամուսնացած արքայազն Ուիլյամի հետ, չէր մասնակցում արքայական ընտանիքի Սուրբ ծնունդին։

Բոլորին հետաքրքրում էր այն, թե ինչ է Մեգանը նվիրել ընտանիքի անդամներին, հատկապես՝ իր ապագա սկեսուր-տատիկին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն․ չէ՞ որ դժվար է նվեր ընտրել այնպիսի մեկի համար, ով ոչնչի կարիք չունի։
Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Մեգանը որոշել է նրանց տարբերվող նվերներ նվիրել։ Ասում են՝ իր ապագա տեգրոջը՝ Ուիլյամին, նվիրել է շոտլանդական ոճով գլխարկ՝ խարտյաշ մազերով։

91-ամյա թագուհին ևս յուրօրինակ նվեր է ստացել։ Որքան էլ տարօրինակ կամ զվարճալի թվա, Մեգան Մարքլը նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն խաղալիք համստեր է նվիրել, որը նաև երգում է։
![]()