«Հայկական ժամանակ». Հունվարի 4-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել


09:40 , 9 հունվար, 2018

««ՀԺ»-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղոր­դագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտն­վում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվո­րական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պա­հին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառ­նում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: