«Երբեք չեմ մոռանա ապրումներս»՝ Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը դուստր կունենան. Bravo.am


17:30 , 8 հունվար, 2018

Bravo.am-ը գրում է.

Արթուր Հակոբյանի եւ Սվետլանա Բոսնոյանի համար տարին սկսվելու է ուրախ իրադարձությամբ: Փետրվարին լոսանջելեսաբնակ ամուսինները ծնողներ կդառնան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու հայտնել, որ դուստր են ունենալու:

«Շատ անհամբեր ենք, արդեն օրերն ենք հաշվում, թե երբ ենք ապրելու ծնող լինելու բերկրանքը: Քիչ մնաց մեր արքայադստեր լույս աշխարհ գալուն»,- նշել է ապագա մայրիկը եւ հավելել.«Երկուսիս համար էլ երեխային սեռը կարեւոր չէր. երազում ենք առողջ բալիկ ունենալու մասին»: