16:44 , 8 հունվար, 2018Ըստ վիճակագրության` լույս հունվարի 1-ի գիշերը 10 մլն բրիտանացիներ ընկճախտով են տառապում: Դա են ապացուցում նաև փրկարարները, ովքեր յուրաքանչյուր տարի Լոնդոնի երկնաքերներից մի քանի ինքնասպանի են դուրս բերում, հաղորդում է Segodnya-ն:
«Մարդն ինչ-որ բան էր ցանկանում անել, ինչ-որ բան տարվա ընթացքում, բայց չստացվեց: Կամ նա ցանկանում էր, ասենք, ամանորյա տոներին որևէ տեղում հանգստանալ, իսկ գումարը չբավականացրեց, չստացվեց, նորից տրամադրությունն ընկնում է»,- ասել է հոգեբանը:
Նախաամանորյա ընկճախտի մեջ չընկնելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի հաճախ տեսնվել ընկերների հետ ու ժպտալ: