16:45 , 7 հունվար, 2018Tert.am-ը գրում է.
16։45
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում ավարտելով ավտոերթ –ցույցը, որոշեցին հավաքվել վաղը ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում` Կառավարության դիմաց և պահանջել վարչապետի հետ հանդիպում:
Նրանք նշեցին, որ չեն պատրաստվում որևէ կետի շուրջ բանակցել, այլ պահանջելու են ընդհնարապես աջ ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը հանել:
16։24
«Աջ ղեկ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիա–ավտոերթն ավարտվել է։ Վարորդները հավաքվել են Բաղրամյան պողոտայում և հնչեցրել իրենց պահանջները։


Աջ ղեկանիվով մեքենաների ներմուծման և անվանափոխման արգելքի դեմ ավտոերթ է մեկնարկել Էրեբունու Ավտոշուկայից:
Tert.am-ի հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը նշեց, որ ավտոերթով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։