Կեղծ լուրերն ու հետևանքները


15:50 , 6 հունվար, 2018

Անցած տարի մայիսին ՈւոթսԱփ-ի կեղծ հաշիվներից հաղորդագրություն է տարածվում, որ Հնդկաստանի նահանգներից մեկում երեխաներ առևանգողների խումբ է թափառում։
Գյուղացիները կարդում են մեսիջները, չեն էլ մտածում՝ մի հատ ստուգենք, տեսնենք՝ էս ինչ հաշիվ է, հավատում են, վախենում են, զայրանում են, զինվում են ու սկսում իրենց գյուղերում «առևանգող» փնտրել, ու քանի որ դրանց տարբերելը բավականին դժվար էր, ուղղակի բռնում են անծանոթներին ու տեղում սպանում՝ 4-ին մի գյուղում, 3-ին էլ՝ մեկ ուրիշում։

Հիշեցի նախանցած տարվա տեղեկությունները, թե Հոկտեմբերյանի կողմերում երեխաներին գողանում են, վիրահատում ու վաճառում օրգանները։ Հա, հետո երեխեքին բաց էին թողնում։

Այնպես որ, եկեք մեր ֆեյքերից չդժգոհենք, իրենք լավն են։