«Աշխարհի ամենամազոտ աղջիկն» առաջին անգամ սափրվել և ամուսնացել է


16:00 , 5 հունվար, 2018

«Թայլանդի 17-ամյա բնակչուհի Սուպատրա Սասուփհանը, ով 2010 թ. պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենամազոտ դեռահաս աղջիկ», կյանքում առաջին անգամ սափրվել է և հպարտորեն հանրությանը ցուցադրել է իր նոր իմիջը՝ լուսանկարները հրապարակելով սոցցանցերում,- հայտնում է fakty.ua-ն:- Բացի դրանից՝ երջանիկ աղջիկը հայտնել է, որ ամուսնացել է»:

«Դու ոչ միայն իմ առաջին սիրեկանն ես, դու իմ ամբողջ կյանքի սերն ես»,- գրում է նա իր ամուսնու մասին:

Սուպատրան, ում մանկուց Ամբրասի համախտանիշ է ախտորոշվել, որն առաջացնում է առատ մազածածկույթ, ավելի վաղ ասել էր, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելն իրեն շատ ընկերներ է տվել դպրոցում, իրեն դադարել են ծաղրել:

Սասուփհանը հույս ունի, որ ապագայում միջոց կստեղծեն, որի միջոցով ինքը կկարողանա ազատվել ամեն օր սափրվելու անհրաժեշտությունից: Ուզում է բժշկություն սովորել մարդկանց բուժելու համար:

Աշխարհում մինչև հիմա հայտնի է Ամբրասի համախտանիշով տառապող 50 մարդ: