Երկրաշարժ Ճապոնիայում


15:00 , 4 հունվար, 2018

168.am -ը գրում է

Ճապոնիայի հարավում գրանցվել է 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իդզու կղզու մոտակայքում՝ Խոնսյու կղզու ուղղությամբ դեպի հարավ: Հայտնի է նաև, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ներկա պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ նույնպես չկան: