09:23 , 25 ապրիլ, 2013
Զարհուրելի է կուսակցական նեղ մտածողությունը: Այսօր՝ կեսգիշերն անց, «Ար» հեռուստաընկերությունը դաշնակցականամերձ փաստավավերագրական ֆիլմ էր ցուցադրում «Նեմեսիսի» հերոսների մասին, և Շահան Նաթալիի անունն անգամ զլացան տալ: Ամոթ, հազար ամոթ... Ինչու՞, որովհետև Շահան Նաթալին չէ՞ր ենթարկվել օպերացիան դադարեցնելու՝ դաշնակ շեֆերի հրահանգին: Մարդ որքա՞ն երեսպաշտ պետք է լինի, որ մոտ հարյուր տարի առաջվա հերոսի կազմակերպածը մի կուսակցությանը վերագրի, որը Զանգեզուրում Նժդեհին էլ էր հրահանգում դադարեցնել կռիվները: