Նոր տարվա գիշերը Սախալինի քսանհինգ մետրանոց գլխավոր տոնածառը հրդեհվել է


15:30 , 2 հունվար, 2018

Սախալինսկ քաղաքում Ամանորի գիշերը, երբ մարդիկ հավաքվել և նշում էին Նոր տարին, այրվել է գլխավոր տոնածառը: 25 մետրանոց արհեստական տոնածառն ամբողջությամբ այրվել է:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառն է հանդիսացել հրավառությունը: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։