Սուրբ գիրքն ամեն օր


12:15 , 31 դեկտեմբեր, 2017
Աշակերտների մեջ վեճ ծագեց, թե իրենցից ո՞վ է մեծը։ Հիսուսն ասաց նրանց.
-Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդներին, և իշխողները բարերար են կոչվում իրենց հպատակների կողմից։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Ընդհակառակը, ձեր միջից ամենամեծը թող լինի ամենափոքրի պես, և առաջնորդը՝ սպասավորի նման։ Ո՞վ է մեծը. սեղան բազմո՞ղը, թե՞ սպասավորը։ Անշուշտ, սեղան բազմողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Դուք միշտ մոտս մնացիք իմ փորձությունների ընթացքում, և ես ահա խոստանում եմ թագավորություն տալ ձեզ, ինչպես իմ Հայրը խոստացավ ինձ տալ։ Իմ թագավորության մեջ դուք պիտի ուտեք ու խմեք իմ սեղանից և բազմեք գահերի վրա՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար։
(Ղուկասի ավետարան 22:24-30)