Ինչո՞ւ եք մեղադրում, ծաղրում կամ դատապարտում մարդկանց ամանորյա ծախսերի համար


16:29 , 30 դեկտեմբեր, 2017
Մի բան եմ ասում, կարդացեք ու նոր վերջում կմզցնեք ինձ։
Ինչի՞ եք մեղադրում, ծաղրում կամ դատապարտում մարդկանց Ամանորյա ծախսերի համար։ Ինչի՞ եք մեղադրում, թե վարկով են անում կամ պարտքով։ Տո ձեր ինչ գործնա, է՞․ վա՞րկն եք դուք փակելու, թե՞ պարտքերը ձեր վզինա։ 
Ով ինչ անումա, լավա անում, ամեն մեկն իրա կյանքնա դասավորում։ Ամեն մեկն ինքնա որոշում՝ ինչա անում։
Զզվցրիք էլի, բուդ են առնում, սիթին են կրած տանում․․․
Լավ են անում, ու, վստահ եմ, որ էդ բողոքողների մեծ մասը էդ Սիթիների հերթումա էդ ստատուսը գրում։
Քիթներդ մի խոթեք էլի, իրանք պարտք են անում, իրանք էլ փակելու են, իրանք վարկ են վերցնում, իրանք են փակելու․ ո՛չ դուք եք փակելու, ո՛չ էլ ձեր երեխաները։
Թողեք ուրիշներին հանգիստ ու ձեր դարդը լացեք ու ձեր բդերով զբաղվեք։ Ով ինչ անումա, իրա սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներն ունի։
Էսքանը։ 
Յան տվեք ազգից, ու եթե ձեզ թեյնա դզում ու սովորական հաց ուտելը, ուրեմն՝ տենց արեք՝ առանց քննադատելու, վարկաբեկելու ու ղժժալու ուրիշների վրա։