Նախագահը Կարինե Աճեմյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով


18:50 , 29 դեկտեմբեր, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Խաչիկի Աճեմյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով», - նշված է նախագահի հրամանագրում: