17:30 , 29 դեկտեմբեր, 2017
Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանն այս օրերին ընտանիքի հետ միասին գտնվում է ԱՄՆ-ում, իսկ պատճառների մասին երգչուհին պատմել է
Life.panorama.am-ին:
«Ես ու ամուսինս վաղուց էինք ցանկանում Միացյալ նահանգներ մեկնել: Ուզում էինք անպայման երեխայի հետ ճանապարհորդել: Դրա համար ամուսինս որոշեց, որ մեր որդու տարեդարձի կապակցությամբ բոլորիս նվեր մատուցի` ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»,- պատմեց Արևիկը:
Նրանք արդեն մի քանի օր է, ինչ Միացյալ նահանգներում են: Արևիկի խոսքով` օրերն անմոռանալի են անցնում:
«Այստեղ ես և ամուսինս շատ հարազատներ և ընկերներ ունենք: Եղբայրս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում, ում գրեթե տասը տարի չէի տեսել: Իսկապես հրաշալի ժամանակ ենք անցկացնում, հագեցած օրեր են, հիասքանչ եղանակ: Փորձում ենք հնարավորինս շատ տեսարժան վայրերում լինել»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։