Ադրբեջանի՝ խաղաղության մասին սխալ պատկերացումը


12:35 , 28 դեկտեմբեր, 2017

Օրեր առաջ Ադրբեջանի քաղաքացիներից մեկը սոցիալական ցանցի իր էջում հայերեն գրառում էր կատարել, որ ինքը խաղաղություն է ցանկանում:

Գրառման հեղինակն ադրբեջանցի ուսուցիչ է՝ Ռոշան Ազիզովը: Գրառումից ժամեր անց նրան հեռացրել են աշխատանքից: Ադրբեջանական մի շարք օգտատերեր կարծում են, որ հարցը միայն աշխատանքից ազատելով չի վերջանա, ու Ազիզովը դեռ պատասխան է տալու իր այդ գրառման համար:

Այսպիսով՝ մինչև Ադրբեջանն ամբողջ աշխարհում ցանկանում է ապացուցել, որ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է, այդ ընթացքում խաղաղության մասին խոսող շարքային քաղաքացիներին աշխատանքից հեռացնում է և դեռ պարզ չէ, թե ինչ օրն են գցում:

Ադրբեջանական իշխանությունը երբեք չի կարող խաղաղության քարոզ անել, քանի որ իրենց կատարած բոլոր քայլերը, որոնք ուղղվել են այդ գործին, ձախողվել են: