Հարավկովկասյան ուղղությամբ նկատվում է չինական գործոնի ներգրավվածության աստիճանական մեծացում


11:50 , 28 դեկտեմբեր, 2017
Հարավկովկասյան ուղղությամբ նկատվում է չինական գործոնի ներգրավվածության աստիճանական մեծացում, որը թերևս առավել շոշափելի կլինի գալիք տարվա ընթացքում։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ-պետություն, կարող է լուրջ դերակատարություն ունենալ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափի հաստատման գործում։ Սա լավ հնարավորություն է Հայաստանի համար նաև այն առումով, որ արդեն գործարկվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, և այս ուղղությամբ նույնպես կա ներուժ նոր որակի բերելու հայ-չինական առևտրատնտեսական կապերը, իրագործելու համատեղ տնտեսական ու բիզնես նախագծեր։ Հայաստանը կարող է ակտիվացնել Չինաստանի հետ իր դիվանագիտական աշխատանքները, որպեսզի Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարավկովկասյան ուղղությամբ հնարավորինս առարկայական դիտարկի հայկական գործոնը։