Ձկնորսը 110 կիլոգրամանոց ձուկ է բռնել (3 ֆոտո)


17:33 , 24 ապրիլ, 2013

 


Ձկնորսին 90 րոպե է պահանջվել հսկայական ձուկը (սկատ տեսակի /անգլ. stingray/) ծովի հատակից արեւմտյան Շոտլանդիայի ափ հասցնելու համար: Ձկան երկարությունը 2 մետր 30 սմ է եւ 4 կգ-ով ծանր է նախորդ ռեկորդից: «Այս ձուկը քիչ էր մնում նավակից ինձ դուրս գցեր: Նրա հետ պայքարելու պատճառով ամբողջ մարմինս ցավում է», - ասում է 47-ամյա Գրիֆիթսը, ով նաեւ գրքեր է հրատարակում: