Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ. 35 և 30-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց


13:40 , 27 դեկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ահարոն Ավետիսյանը և նույն հասցեի բնակիչ՝ 35-ամյա Ավետ Ավետիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։