Լրագրողները օրվա խորհրդին ավելի քիչ են անդրադառնում, քան այն փաստին, որ Ծառուկյանին արգելել են ինչ-որ տեղով անցնել


16:47 , 24 ապրիլ, 2013

Տարօրինակ է, որ լրագրության կանոններից և բարձր մակարդակից ամեն օր խոսող լրագրողներն այսօր օրվա խորհրդին ավելի քիչ են անդրադառնում, քան այն փաստին, որ այսօր Գագիկ Ծառուկյանին արգելել են ինչ-որ տեղով անցնել: Վլադիմիր Գասպարյանի գլխավորած ոստիկանությունը կարող է օրենքի ուժը պաշտպանել, ես դրանում վստահ եմ, բայց այդ լրագրողների պահվածքը շատ տարօրինակ է: Չնայած, մյուս կողմից էլ հասկանալի է, որ նրանցից շատերն ուղղակի լրագրող աշխատում են, բայց լրագրող չեն ոչ կրթությամբ, ոչ էլ հոգով: