Մոսուլի ազատագրման համար ծանր մարտեր են եղել


12:34 , 27 դեկտեմբեր, 2017
Իսպանական լրատվամիջոցին Իրաքի խորհրդարանի անդամներից մեկի տված հարցազրույցի համաձայն՝ Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ամբողջ ռազմական օպերացիայի ընթացքում զոհվել է 23.000 իրաքցի զինվոր:
Իսլամական պետությունը հայտնել էր մոտ 10.000 զոհված զինվորների թվի մասին:
Ինչևէ, ահռելի թվեր են, ինչը խոսում է այն մասին, որ ծանր մարտեր են եղել Մոսուլի ազատագրման համար: