Նավալնիի չմասնակցելն ընտրություններին չի ազդի դրանց լեգիտիմության վրա. Պեսկով


14:20 , 26 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մի շարք վերլուծաբանների կարծիքն այն մասին, որ այն, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի մասնակցում նախագահական ընտրություններին, կարող է ազդել դրանց լեգիտիմության վրա. հայտնում է РИА Новости-ն:

Պեսկովի խոսքով` դա ոչ մի կերպ չի կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա:

Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Նավալնիին որպես թեկնածու, քանի որ նրա դեմ դեռ չավարտված դատավարություն կա: