«Հայկական ժամանակ». Որտե՞ղ կտոնեն բարձրաստիճան պաշտոնյաներն Ամանորը


11:00 , 26 դեկտեմբեր, 2017
«Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին և ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները:
 
Սերժ Սարգսյանը ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերը, արդյոք մեկնելո՞ւ է արձակուրդ, թե ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի Խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: 
 
 
«Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու և տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
 
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, ինչպես մեզ փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, և մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում:
 
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին Հայաստանում է լինելու՝ տանը, նա միշտ էլ Հայաստանում է լինում»,- մեր հարցին այսպես պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
 
«ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը տոները դիմավորելու է Հայաստանում», տեղեկացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
 
«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում և արձակուրդ չի գնալու»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: