19:40 , 25 դեկտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է 2018 թ. նախագահական ընտրություններին առաջադրված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու գրանցումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Իբրև պատճառ ԿԸՀ-ում նշել են ծանր հոդվածով չմարված դատվածությունը:
Հանձնաժողովի անդամ Բորիս Էբզեևը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավասու չէ ռուսական դատական իշխանությունների որոշումը փոխել:
Փետրվարին Կիրովի Լենինյան շրջանային դատարանը Նավալնուն դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» պետական կազմակերպության գույքի գողության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։